Կոտայքի մարզում Lexus և Honda մակնիշների ավտոմեքենաները բախվել են միմյանց. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 9-ին ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Գառնի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 60-ամյա Էդուարդ Հ.-ի վարած Lexus մակնիշի եւ 36-ամյա Մամիկոն Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Honda-ի ուղեւորներ, Երեւանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Գ.-ն, 63-ամյան Աիդա Ա.-ն եւ ՌԴ քաղաքացի, 57-ամյա Միխայիլ Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)