Փրկարարները մարել են «Էրեբունի» օդանավակայանի զորամասի տարածքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 9-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:33-ին: Այրվել են 1.5 հա բուսածածկ տարածք, 5 ծառ, 6 անվադող և 6 վառելիքաքսուքային նյութերի դատարկ տարա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է զորամասի 12 զինծառայող:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)