Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հարակից հատվածում հրդեհ է բռնկվել. խոտածածկ տարածք է այրվում:
Այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- նշեց Զարգարյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ