Ռոնալդինիոն կարող է ազատազրկվել 6 ամսով
Սպորտ
Պարագվայի իշխանությունները որոշել են կեղծ անձնագրեր օգտագործելու համար «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդինիոյին և նրա եղբորը թողնել կալանքի տակ:
«Բարսելոնայի» նախկին խաղացողի և նրա եղբոր կալանքի տակ մնալու ժամկետը երկարացվել է: Նախնական կալանքը կարող է տևել մինչև վեց ամիս:
Դատախազը կալանավորել է Ռոնալդինիոյին և նրա եղբորը, քանի որ նրանք կարող էին թաքնվել, և, բայց այդ, Բրազիլիան «չի արտահանձնում իր քաղաքացիներին»:
Պաշտպանները պնդում էին, որ Ռոնալդինիոյի եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիշը, սրտի հետ կապված խնդիրներ ունի և պետք է բուժօգնություն ստանա տանը: Սակայն պաշտպաններին չհաջողվեց տրամադրել փաստաթղթեր, որոնք կհաստատեն դա, ուստի կալանքը տնային կալանքի փոխելու պահանջը մերժվեց:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան