Ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում
ԱյլՌուս ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում. նրա մոտ նշիկաբորբ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երաժիշտն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:
«Ինձ մոտ նշիկաբորբ (անգինա) է ախտորոշվել։ Հիվանդությունը բարդացավ, քանի որ համերգները չդադարեցնելու որոշում էի կայացրել»,- ասել է Մորգենշտերնը:
Նա նշել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել, ինչի պատճառով ստիպված է լինելու հետաձգել մի քանի քաղաքում նախատեսված համերգները։