Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

«Ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ. լուսավոր եմ». Անի Քոչարը՝ «Այո»-ի և մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկության մասին (տեսանյութ)

Տեսանյութեր

168.am-ը գրում է․

Գերմանիայից Հայաստան ժամանած և ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Այո» ասող լրագրող Անի Քոչարը վստահեցնում է՝ «Այո» կասի ցանկացած գործընթացի, որը մերժում է հինը, արատավորը, սարքովի և հարմարեցված համակարգերը, որոնք տարիներ շարունակ ծառայել են որոշ անհատների։ Մեծ քաղաքականություն վերադառնալ պատրաստվող Անի Քոչարը վստահեցնում է՝ հանրաքվեին «Այո» ասելուն զուգահեռ՝ ունի բազմաթիվ դժգոհություններ օրվա իշխանությունից, որովհետև, եթե 2018 թվականին տեղի է ունեցել հեղափոխություն և ոչ թե՝ իշխանափոխություն, ապա պետք է տեղի ունենային արմատական և համակարգային փոփոխություններ, և բազմաթիվ մարդիկ այսօր չպետք է լինեին այն տեղում, որտեղ են այսօր։ Նրա պնդմամբ՝ այս իշխանությունն ուներ լիազորություն գնալու հեղափոխական փոփոխությունների, սակայն դա չարեց։

«Ես վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը վերջին բաստիոնը չպետք է լինի. կան շատ անելիքներ, և կան շատ համակարգեր, որոնք պետք է փոփոխությունների ենթարկվեն։ Ես կարծում եմ, որ այս ժողովուրդը, որը մեկ անգամ հավատաց իր պայքարին, հաջորդ անգամ չպետք է կուրորեն հավատա ոչ միայն այս, այլ նաև հաջորդող բոլոր իշխանություններրին։ Երբ դու ստեղծում ես անհատի պաշտամունք և ասում, որ մենք քեզ ամեն ինչ վստահում ենք, այդպես իշխանությունը մատնվում է անգործության։ Ժողովուրդը և 4-րդ իշխանությունը պետք է զսպաշապիկի դերում լինեն, որպեսզի իշխանությունը հասկանա, որ ամենաթողության որևէ հարց չի կարող վերածել։ Այստեղ պետք է ասեմ, որ, ավաղ, այսօր չկա նաև այնպիսի ընդդիմությունը, որը կլինի առողջ և հակակշռող։ Այստեղ կարևոր է շեշտել գերմանական փորձը. այնտեղ կան բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, սակայն չկա մեկը մյուսին պիտակավորելու միտում կամ սևերի և սպիտակների բաժանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Քոչարը:

Նա վստահեցնում է՝ նախկին իշխանության ժամանակ ևս ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ եղել են ճնշումներ, որոնք գուցե չեն արտահայտվել սևերի և սպիտակների բաժանումով, բայց դրանք եղել են։

«Գուցե սևերի և սպիտակների բաժանումների մասին ձևակերպումներ չեն եղել, բայց՝ «ինչքան կուզենք, այնքան կխփենք» հոգեվիճակում գտնվող իշխանության՝ ժողովրդի հետ երկխոսելու մշակույթը դեռ հիշում ենք։ Ես չեմ խոսում միանշանակ դեմ նախկիններին և չեմ խոսում միանշանակ կողմ այս իշխանություններին, ես որևէ իշխանության կույր վստահությամբ չեմ օժտելու, քանի որ այդ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին»,- ասաց նա։

Ըստ Քոչարի՝ թեև 2018 թվականին արդեն ժողովուրդն իր վստահության քվեն տվել է այս իշխանությանը և լիազորել նրան կարևորագույն հարցեր որոշելու, սակայն հիմա իշխանությունը փորձում է Հռոմի պապից առավել կաթոլիկ երևալ, որով պայմանավորված էլ որոշեց անցկացնել հանրաքվե։

«Փորձում են ցույց տալ, որ առավել ժողովրդավար են, կամ ցանկանում են ասել, որ առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու՝ որևէ բան չեն անում, իսկ գուցե այս կերպ ցանկանում են եվրոպական կառույցների կողմից քննադատության և հարվածների՞ չարժանանալ, թեև ես չեմ ուզում շատ մեծ կարևորություն տալ եվրոպական կառույցների արձագանքներին, քանի որ դրանք տրվում են՝ ելնելով այդ կառույցների ինչ-ինչ շահերից»,- ասաց Անի Քոչարը՝ ընդգծելով, որ չի կարծում, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների մոտ Փաշինյանն ընկալվում է բացասական լույսի ներքո։

Խոսելով հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ Քոչարն ընդգծեց. «Սահմանադրական դատարանը չի ծառայում ժողովրդի շահերին և ականջալուր չէ ժողովրդի կամքին, որովհետև եթե քեզ մերժում է ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այդ ժամանակ ես չեմ հասկանում, թե այդ մարդիկ ինչո՞ւ որևէ կերպ չեն կարողանում պոկ գալ այդ աթոռներից։ Ժողովուրդը պետք է իմանա, որ ապրում է մի երկրում, որտեղ իր շահերը պաշտպանված են, և դա միայն ՍԴ-ին չի վերաբերում, այդպես պետք է լինի այլ համակարգերում ևս։ Քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարաններն իրեն առնչվող գործերը կքննեն անաչառ»,- ասաց Քոչարը։

Վերջինս նշեց, որ չի կարող ասել, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ Սահմանադրական դատարանի անաչառության մասին այս իշխանությունը խոսեց 1.5 տարի անց, բայց այն, որ շատ քայլեր ուշացած են և ոչ արդարացված, փաստ է։

«Ինձ՝ որպես քաղաքացի, անհասկանալի են իշխանության քայլերի հաջորդականությունը, քայլերի հապաղումը։ Այո՛, Գլխավոր դատախազին դեռ մեկ տարի առաջ պետք է ճանապարհած լինեին»,- ասաց Քոչարը։

Դիտարկմանը, որ ըստ իմքայլական պատգամավոր Հայկ Գրիգորյանի՝ ՍԴ-ի հարցը հիմա ծագեց, քանի որ Հրայր Թովմասյանը չի ընդունել խաղի կանոնները, իսկ Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանը չեն առճակատվել, Անի Քոչարն ասաց, որ, եթե Գրիգորյանը նման բան է ասել և նրա խոսքը կոնտեքստից կտրված չէ, ապա շատ ցավալի է։

«Շատ ցավալի է, որովհետև այդպես էին աշխատում նախկինները, որոնք իրենց կողքին ցանկանում էին պահել նրանց, ովքեր չէին առճակատվում, բայց ես պետք է ասեմ, որ հզոր երկիր կառուցում են կարծիքների բախումների, առողջ պայքարի և քննադատության արդյունքում և այն մարդկանց միջոցով, որոնք քո բոլոր որոշումներին «այո» չեն ասում։ Եթե ուզում ես իսկապես  հզոր երկիր կառուցել, ապա քո թիմում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են քեզ հետ համաձայն չլինել։ Այս մի փոքր պետությունում շատ վատ է, որ ամեն բան բևեռացված է, բաժանված է սևերի և սպիտակների։ Այդպես չպետք է լինի, որովհետև այդ սևի և սպիտակի արանքում կորում են գույները։ Ես ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ, ես լուսավոր եմ և ուզում եմ էդտեղ լինել, ի՞նչ է՝ ինձ պետք է չընդունեն նրա համար, որ ես համաձայն չե՞մ այս կամ այն կարծիքի հետ»,- ասաց Քոչարը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված