Կիլիան Մբապեն կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ
Սպորտ
Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մարտի 10-ին հետազոտության է ենթարկվել:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ բժիշկները Մբապեին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ և ֆրանսիացի հարձակվողին հատուկ զննության են ենթարկել պարզելու համար կորոնավիրուսի առկայությունը: Բուժզննան արդյունքները դեռևս անհայտ են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի մարզումը և կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիայի» դեմ պատասխան խաղին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան