«Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ կմեկնի Բրյուսել
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս պատրաստվում է մեկնել Բրյուսել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` տերպետրոսյանական թեւից փոխանցում են, որ առաջին նախագահի այցը Բրյուսել որեւէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ:
Այստեղից շատ անպատասխան հարցեր են առաջ գալիս: Արդյո՞ք այսպիսի զուգադիպություններ կարող են լինել մերօրյա քաղաքական դաշտում: Անխոս մտահոգիչ է, թե ինչ են ծրագրում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը: Մեր աղբյուրը ենթադրում է, որ Լեւոնը փորձելու է արդյունքի հասնել եվրոպական այն օղակներում, ուր Նիկոլին բանի տեղ չեն դնում»: