Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Արտակարգ Պատահար
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 10-ին, ժամը 13:27-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գիշերօթիկ դպրոցին հարակից այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՕՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:59-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 500 քմ-ն ատառածածկ տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Լոռե» փրկարարական ջոկատից 6 կամավոր փրկարար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)