Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել 

Փաշինյանը Գորիսում հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը (տեսանյութ)

Փաշինյանը Գորիսում հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը․

«2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի

Հայաստանի ժողովուրդը՝

2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում,

1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ,

Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ),

Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը,

Արձանագրում է․

1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։

2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։

3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։

4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։

5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։

6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։

2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված