ԻԴԵԱԼ համակարգի հաղթական շահումները շարունակվում են (տեսանյութ)
ՏեսանյութերՏարիներ շարունակ լինելով առաջատար հայաստանյան շուկայում՝ ԻԴԵԱԼ համակարգն իր սիրելի հաճախորդներին ոչ միայն մատուցում է որակյալ ու բարձրակարգ ծառայություններ շինանյութի ոլորտում, այլ նաև շարունակում է զարմացնել իր բազմաթիվ ու մեծ անակնկալներով:
Գարնանային տոներին ընդառաջ ԻԴԵԱԼ համակարգը պատրաստել էր հերթական հաղթական շահումներն իր հաճախորդների համար՝ դարձնելով գնումներն առավել հաճելի ու տոնական: Խաղարկության շրջանակներում ԻԴԵԱԼ համակարգի հաճախորդները ստացան բացառիկ հնարավորություն շահելու գլխավոր մրցանակը՝ HYUNDAI Sonata ավտոմեքենան, ինչպես նաև Նվեր քարտեր՝ 1.000.000, 100.000 և 50.000 արժողությամբ, որոնք կարող են օգտագործել Իդեալ Համակարգի խանութ-սրահներում:
Հոգալով իր հաճախորդների բարեկեցության և ապահովության մասին, և հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման վտանգը՝ ԻԴԵԱԼ համակարգի հերթական հաղթական խաղարկությունն այս անգամ անցկացվեց միայն ուղիղ եթերի միջոցով մարտի 11-ին ժամը 13:00-ին:
Հազարավոր հետևորդներ IDEAL SYSTEM ֆեյսբուքյան էջի, IdealSystem.am կայքի և ԻԴԵԱԼ youtube-յան ալիքի ուղիղ եթերում հետևում էին խաղարկությանը՝ հաղթանակի սպասումով: Մասնակիցներից յուրաքանչյուրն ակնկալում էր լսել իր անունը՝ ստանալու իր տոնական նվերը ԻԴԵԱԼ Համակարգից:
Հերթական HYUNDAI Sonata-ի երջանիկ տերը դարձավ Անդրանիկ Բաբայանը, ով ուղիղ եթերի ընթացքում ստացավ հաղթական լուրը ավետող հեռախոսազանգը: Մյուս մրցանակները ևս գտան իրենց երջանիկ տերերին: