«Այո»-ն չի դադարեցնում քարոզարշավը. վարչապետը հրապարակել է հանդիպումների ժամանակացույցը
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի մարտի 12-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը.
«Սիրելի հայրենակիցներ մարտի 12-ի մեր հանդիպումների ժամանակացույցը հետեւյալն է.
11։00 Հանրահավաք Ջերմուկում («Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցի հարակից հրապարակ)
12։30 Հանդիպում Զառիթափում:
14։30 Հանրահավաք Վայքում (համայնքապետարանին կից հրապարակ):
15։30 Հանդիպում Մալիշկայում:
16։30 Հանրահավաք Եղեգնաձորում՝ կինոյի շենքի դիմաց։
17։30 Հանրահավաք Արենիում, գյուղամիջում։
Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ կորոնավիրուսով վարակվածները ժամանել են Իտալիայից, նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Հայաստանի քաղաքացիներից մեկի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, մյուս երկուսը գանգատներ չունեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)