Արմավիրի Ջրառատ գյուղում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրառատ գյուղի սկզբնամասում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում (սեփականատեր՝ Հայրապետ Զ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 23:54-ին: Ավտոմեքենայի բեռնախցիկն ամբողջությամբ այրվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)