Թոմ Հենքսն իր երկրպագուներին է դիմել կորոնավիրուսով վարակվելուց հետո
ԱյլԴերասան Թոմ Հենքսն առաջին անգամ իր երկրպագուներին է դիմել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով նրա վարակվելու մասին: Նա ընդգծել է, որ կնոջ հետ միասին գտնվում է մեկուսացման մեջ, որպեսզի վիրուսը չփոխանցի շրջապատողներին: Նրա խոսքով՝ Ավստրալիայի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում իրենց:
Արտիստը հորդորել է բաժանորդներին՝ հետեւել մասնագետների խորհուրդներին, հոգ տանել միմյանց մասին եւ պահպանել դրական տրամադրություն: «Հիշեք, որ, չնայած բոլոր ընթացիկ իրադարձություններին, բեյսբոլում լաց չեն լինում»,-գրել է նա Instagram-ում: