Մաշադյանի 25-ամյա տղան արդեն ավագ դատախազ է. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ընթանում է հներ-նորեր «պատերազմը», ՊԵԿ կոռուպցիայի բուրգի վերնախավի և նրանց ընտանիքի անդամների մոտ վերելք է։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 25-ամյա տղան արդեն ավագ դատախազ է։
Ի դեպ, ժամանակին, երբ տեղեկացրել էինք Մաշադյանի որդու նշանակման մասին, այն դատախազության կողմից արժանացավ հերքելու փորձերի, որից ծագեց մեկ այլ հարց՝ 1995թ. ծնված ոչ մի անձ ոչ մի պարագայում (թռիչք, 6 տարեկանից հաճախել և այլն) չէր կարող 2010 թվականին ավարտել 12-ամյա դպրոցը։ Եթե ընդունենք, որ կրտսեր Մաշադյանը 6 տարեկանից է հաճախել դպրոց, այսինքն՝ 2012-13 թվականին կամ ասենք թռիչք է ունեցել դպրոցում, որը հնարավոր է միայն մեկ անգամ և մեկ տարով, ապա ստացվում է, որ նա կարող էր դպրոցն ավարտել 2011-12 ուսումնական տարում, բայց ոչ երբեք 2010-ին։
Մենք պարզեցինք, որ կրտսեր Մաշադյանին ավարտական ատեստատ տվել է գերկոռումպացված Սիլվա Աչոյանի տնօրեն փեսան՝ 35 դպրոցից։ Աչոյանը ժամանակին քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալն էր»։