«Ուրարտու» ակումբը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը
Սպորտ
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ի սեփականատեր Ջևան Չելոյանցը անցկացրեց ժողով-հանդիպում ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում խոսվեց COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։
Որոշում կայացվեց, որ մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։
Հետագա ծրագրերը հայտնի կդառնան արդեն մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան