ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծ քանակությամբ նավթ գնել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ հիանալի ժամանակ է նավթ գնելու համար։
Այս քայլով ԱՄՆ֊ն կարող է խնայել միլիարդավոր դոլարներ և ապահովել ԱՄՆ էներգետիկ անկախությունը: Այն նաև ռազմավարական պահուստ կլինի։
«Հաշվի առնելով նավթի ներկայիս գները, ես հանձնարարեցի Էներգետիկայի նախարարին գնել շատ մեծ քանակությամբ հում նավթ շատ մրցունակ գնով: Այն կպահպանվի ԱՄՆ – ում և կդառնա ռազմավարական պահուստ»,֊ հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը՝ մարտի 13-ին, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը։
Թրամփը կարծում է, որ նման քայլը օգտակար կլինի ողջ ԱՄՆ էներգետիկ արդյունաբերության համար, կօգնի ապահովելու երկրի էներգետիկ անկախությունը, ինչպես նաև հարկատուները կկարողանան «միլիարդավոր դոլարներ խնայել»: Նկատենք, որ ԱՄՆ-ն արդեն ունի աշխարհի ամենամեծ ռազմավարական պաշարները։ Այն այժմ կազմում է ավելի քան 600 միլիոն բարել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)