«Արագ սննդի կետերում վաճառողները նույնիսկ ձեռնոցներ և դիմակներ չեն օգտագործում»
Բլոգոսֆերա
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսը գործունեության պարարտ հող ունի Հայաստանում։ Երեկվա դիտարկումներս Երևանում ինձ խուճապի չմատնեցին, բայց ապշեցրին և տխրեցրին։
Արագ սննդի կետերում, սնունդը շարունակում է հենց այդպես, բացօթյա դրված մնալ տաղավարների վրա, հակահիգիենիկ տեսարաններով, երբ վաճառողները նույնիսկ ձեռնոցներ և դիմակներ չեն օգտագործում։
Հիգիենայի բարձրագույն ճիչը լավագույն դեպքում անձեռոցիկն է, որով վաճառողը վերցնում է օրինակ՝ կարկանդակը և դնում ձեռքով վերցրած տոպրակի մեջ։ Փոքր տարածքներ, մեծաքանակ սնունդներ հենց վաճառողների շնչառության դիմաց։
Զարմանքս էր, որ բազմաթիվ մարդիկ օգտվում են այդ ծառայություններից այս օրերին։ Թե ինչ ճանապարհ է անցել այդ սնունդը տաղավար հասնելու ժամանակ, չգիտենք։
Այս երևույթը բնականաբար Երևանում չէ միայն։
Սա միայն մեկ օրինակն է անվերահսկողության, առկա են բազմաթիվ այլ երևույթներ ևս, այդպես մենք չենք պայքարում վարակի տարածման դեմ, այլ ընդհակառակը՝ պայքարում ենք նրա տարածման համար։
Մի՞թե այստեղ պետական մարմինները անելիք չունեն, թե ամեն ինչ թողնված է միայն քաղաքացու ողջամտության և գիտակցության վրա»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)