«Ի տարբերություն վարչապետի՝ Ազգային ժողովի նախագահն ադեկվատ է գնահատում իրավիճակը»
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ....
Ազգային ժողովի նախագահն ի տարբերություն վարչապետի ադեկվատ է գնահատում իրավիճակը։
Մարդը հայտարարել է, թե կորոնավիրուսը կատակ չէ և դադարեցրեք հավաքներն ու հանրային միջոցառումները։
Բայց հարգելի պարոն Միրզոյան ջան, ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին, ով վերջին շաբաթվա ընթացքում բացեց դպրոցներն ու բուհերը, և ինքն անձամբ կազմակերպում էր հանրային միջոցառումներ ու հավաքներ։
Այս ուղերձի հասցեատերը նախ և առաջ Փաշինյանն է, ով ասում է, թե պինցետով հատ-հատ կհանի կորոնավիրուսն ու տնական օղիով կախտահանի։
Բա թող հայտնաբերի ու ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)