Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը 36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 

Հավատքի զորությունը միտումնավոր խնդիրների մեջ ընկնելով չի արտահայտվում. Մարկոս քահանա Մանգասարյան

Բլոգոսֆերա

Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկար ա ստացվել, ես մեղք չունեմ …

Առավոտյան վանքում եմ։ Մի կին մոտեցավ օրհնություն խնդրելու, թույլ չտվեցի, որ առաջ գար, ասացի Աստված օրհնի քեզ։ Փորձեց մոտենալ՝ գլուխը խոնարհելով։ Ասացի պետք չի մորաքույր ջան, Աստված օրհնի ձեզ, հիմա համավարակի օրեր են, որ աջս չհամբուրես, ես էլ ձեռքս գլխիդ չդնեմ, անհոգ եղիր, օրհնությունը այսպես էլ կփոխանցվի։ Նայեց վրաս ու շատ անկեղծ, միամիտ ասաց. «Ես չեմ վախենում, ես հավատքով մարդ եմ»։ Ես էլ պատասխանեցի, թե գիտես ես եմ վախենում։ Զարմացած նայեց վրաս, իսկ ես շարունակեցի ու ասացի, որ իմ չէ, այլ իր համար եմ վախենում, մեկ էլ տեսար վարակված եղա ու իրեն էլ վարակեցի։ «Չէ, Տեր Հայր ինձ բան չի լինի»,- ասաց ու անցավ։

Մեկ ուրիշ կին էլ իրար անցած, շնչակտուր մոտեցավ ու երբ իմացավ, որ պատարագ լինելու է, ասաց. «Փառքդ շատ Տեր Աստված, ես էլ մտածում էի էս մի պատարագն ունեինք, էն էլ մեզանից վերցրեցին արդեն»։ Կանգնեցրի կնոջը, փորձեցի բացատրել, որ եթե նույնիսկ վաղը կամ մյուս շաբաթ պետք լինի, որ պատարագները փակ ու առանց հավատացյալների անցկացվեն, անգամ այդ դեպքում չասեք, որ ձեզանից վերցրեցին էտ մի պատարագն էլ։ Պատարագը երբեք էլ չի վերցվի ձեզանից։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Չհամոզվեց… ինչևէ։

Երեկոյան տուն գալուց էլ տեսա, որ գրեթե բոլոր բակերում մարդիկ հավաքված զրուցում են, հետագա անելիքները քննարկում, մեր շենքում արտառոց եռուզեռ է, իրար հյուր են գնում, ընտանիքներով հավաքվում, խանութներում որ լրիվ անտանելի վազք ու իրարանցում է։ Ինձ թվում է պատարագների անցկացման ու եկեղեցիների բաց ու փակ լինելու մասին անհանգստացող պետական և ոչ պետական գործիչները սա էլ պիտի լավ տեսնեն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն սրա դեմ։

Ու այսպես բազմաթիվ օրինակների եմ այսօր հանդիպել։

Ու հիմա ուզում եմ ասել հետևյալը.

Ժողովուրդ, հավատքի զորությունը միտումնավոր խնդիրների մեջ ընկնելով չի արտահայտվում։ Հավատք ունենալ չի նշանակում ինքնակամ գնալ մտնել կրակի մեջ ու ասել, որ ես չեմ վառվելու, որովհետև հավատացյալ եմ։ Եթե հարցը հավատքի մեջ է, ապա ստացվում է ոչ մեկս հավատք չունենք։ Չէ՞ որ, երբ հարբուխի նշաններ ենք ունենում, դեղամիջոցներ ենք ընդունում կամ երբ այլ ավելի բարդ հիվանդություններ ենք ունենում, դիմում ենք բժշկի։ Հիմա ի՞նչ է, իսկապես բարդ է՞ հասկանալն ու ընդունելը, որ կորոնավիրուսով վարակվել չվարակվելու հարցը հավատքի հետ կապ չունի։ Հակառակ դեպքում էլի եմ հարցնում, ասենք ինչո՞ւ եք տուբերկուլյոզով հիվանդացած ու նույնիսկ արդեն վտանգավոր վիճակից դուրս եկած մարդու հետ շփման մեջ այդքան զգուշավոր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողներից էլ կիլոմետրով հեռու։ Է բա էն հարցում հավատքը օգնում է, սրանց դեպքում՝ ո՞չ։

Ես չեմ մերժում աղոթքի զորությունը։ Բայց և՛ հավատքի, և՛ աղոթքի դեպքում, ա՛յ իմ սիրելի ժողովուրդ, երկուսն էլ աշխատում են այն դեպքում, երբ դուք ձեզանից հասանելիքն արել եք, իսկ մնացածը, որ ձեր ուժերից ու ձեր որոշումներից այնկողմ է, թողել եք Աստծուն։ Քննությունը չպարապած, բայց Աստծուց աղոթքով օգնություն խնդրող ուսանողի մտածողությունից դուրս գալ է պետք։

Մեզանից կախված ամեն ինչ անենք, իսկ այն, ինչ մեզանից կախված չէ, այ էդտեղ մեր հույսն էլ, հավատն էլ ամբողջովին Աստծուն ուղղենք, խնդրենք աղոթենք։ Այ սրան կողմ եմ։ Հա, այն ինչ մեր ուժերի ու կարողությունների սահմանում է, դա անելուց առաջ էլ պետք է Աստծուց օրհնություն խնդրել. չասե՛ք թե սրան էլ ա դեմ Տեր Հայրը։

Իսկ եկեղեցիները փակել-չփակելու հետ կապված, նախ ասեմ, որ մենք չէ, որ պիտի որոշենք, եպիսկոպոսների ժողովը և Հայոց Հայրապետը իրենք են որոշում նման լրջության հարցերը։ Մեզանից հասնում է, ընդունել ու կատարել որոշումները (խոսքը քահանաների ու ժողովրդի մասին է): Իսկ բոլոր նրանց, ովքեր ապոկալիպտիկ հայացքներով կոչեր են անում, որ վայ աման քանի շանս կա գնացեք պատարագի, վերջին օրերն են, հեսա նեռը գալու է ու էլ ոչ պատարագ եք տեսնելու, ոչ էլ եկեղեցու երես, ուզում եմ խաղաղության կոչ անել։ Ժողովուրդ ջան, չէ՞ որ հավատքը կարևոր է, չէ՞ որ աղոթքը զորավոր է, է բա չեք հավատո՞ւմ, որ եթե աշխարհիս երեսին բոլոր տաճարներն էլ իսպառ փակվեն ու ասենք եթե քանդեն էլ, մեկ է մենք ինքներս Սուրբ Հոգու տաճարն ենք ու որ եկեղեցին միայն քարե շենքը չի։ Բա սրա մասին չեք հիշո՞ւմ։ Խորհրդային տարիներին մարդիկ տանը պատարագ են արել… տանը, ու Հաղորդության բաժակն էլ դրված է եղել տան այլ բաժակների շարքում ու միայն տանտերն է իմացել, թե որ մեկն է, որ առօրյայում չօգտագործեն։

Դե իսկ մեղավորներ կարգող ու սեփական անգործության հետևանքների համար քավության նոխազ փնտրողներին էլ ուզում եմ հիասթափեցնել. Պարոնայք, չի՛ ստացվելու, եկեղեցու կամ պատարագի պատճառով համաճարակ չի՛ լինելու։ Եվ սրա համար եկեղեցին վստահ եղե՛ք, որ անհրաժեշտ ամեն բան անելու է։

Կարճ ասած, սիրելի՛ հավատացյալ քույրեր ու եղբայրներ, եկե՛ք մեզ Հովհաննես Ավետարանչի տեղը չդնենք ու անիմաստ տեղը ինքնակամ չգնանք մեր գլխին փորձանք բերելու։ Հովհաննես Ավետարանչի օրինակն էլ բերում եմ, որովհետև ավանդությունն ասում է, որ երբ նրան փորձեցին թունավորված գինի տալ ու սպանել, Սուրբ Հովհաննես Առաքյալը օրհնեց բաժակն ու խմեց թունավոր գինին, բայց ողջ մնաց։ Դե իսկ եթե այդքան զորավոր հավատք ունեք, խնդրեմ, շարունակեք փողոցում պաչիկով բարևել միմյանց, մի՛ պահեք կանխարգելիչ ոչ մի նորմ»։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
Ամենադիտված