Դիանա Գասպարյանը ՄԻՊ-ի հետ խոսել է «էջմիածինցի կնոջ» մասին
Բլոգոսֆերա
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնել է իր մտահոգությունը էջմիածնեցի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ:
«Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության կոպտագույն խախտումները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:
Հ.Գ. Հայտնում եմ, որ կջնջվեն նաև այս գրառման տակ արվող ոչ կոռեկտ արտահայտությունները»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)