Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային 

Ստեղծելու ենք հիմնադրամ մեր վարակված քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով․ Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտի 16-ին ՀՀ Կառավարությունը 4 շաբաթով արտակարգ դրություն հայտարարեց Հայաստանի տարածքում։ Սա թեև փոքր ինչ ուշացած․ բայց առկա պայմաններում բացարձակ անհրաժեշտ քայլ է, և ես ողջունում եմ այն։

Արտակարգ դրության ռեժիմը բազմաթիվ հնարավոր սահմանափակումներ է ենթադրում, սակայն դրանք արդարացված կլինեն, եթե նպաստեն հանրային առողջության, երկրի անվտանգության, և տնտեսության անխաթար գործունեության ապահովմանը։ Մասնավորապես, առաջիկա շաբաթներին Կառավարության, մասնավոր ընկերությունների, և բոլոր քաղաքացիների ջանքերը պետք է կենտրոնացվեն մի քանի առանցքային ուղղությունների վրա՝

ա) կանխարգելել վարակի սրընթաց տարածումը, լոկալիզացնել վարակի աղբյուրները, և այնուհետև ըստ հնարավորության աստիճանաբար մարել

բ) առավելագույնն անել փրկելու այն վարակված քաղաքացիների կյանքերը, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ստացել

գ) բանակը, և առաջին հերթին առաջնագծում տեղակայված զորամասերը, բոլոր հնարավոր միջոցներով վարակից զերծ պահել

դ) ապահովել տնտեսության բազային ճյուղերի կենսագործունեությունը, կանխել խուճապը և գների անհիմն բարձրացումները

ե) աջակցել սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնք տնտեսապես տուժել են համաճարակից, և զրկվել գոյության միջոցներից

Քանի որ իրավիճակը սրընթաց է զարգանում, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր պահի անհրաժեշտ կլինեն նոր լուծումներ, և մենք պետք է միասնաբար աշխատենք այդ լուծումների վրա, և օժանդակենք իշխանություններին՝ այդ լուծումները արդյունավետ կյանքի կոչելու գործում։ Միևնույն ժամանակ, այս համաճարակը մարտահրավեր է ամբողջ հասարակությանը, և նա պետք է մոբիլիզացնի իր ուժերը, առավելագույն համագործակցություն և կարգապահություն դրսևորի դժվարին ժամանակներում։ Համաճարակի հաղթահարումը լրացուցիչ ռեսուրսներ և ջանքեր է պահանջելու մեզանից յուրաքանչյուրից՝ կլինի դա նյութական ներդրումներ, կամավորական աշխատանք, օգնություն մեր մերձավորներին, և յուրաքանչյուրս պետք է անենք հնարավորը՝ այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։

Մենք հիմա աշխատում ենք՝ առաջիկայում ստեղծելու առանձին հիմնադրամ, որում կհավաքագրենք մասնավոր միջոցներ, մեր վարակված քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով, և կդիմենք մեր բոլոր ընկերներին՝ ըստ հնարավորության աջակցելու այդ գործին։ Մեր ընտանիքը սկզբի համար կհատկացնի 5 միլիոն դրամ այս հիմնադրամին, ըստ անհրաժեշտության, նաև լրացուցիչ հատկացումներ կկատարենք ապագայում։ Նաև, մենք կաջակցենք բոլոր այն մեր ընկերներին, որոնք կամավորական աշխատանքների կներգրավվեն բժշկական հաստատություններում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օժանդակել այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել առանձին նամակով, ես առաջիկա օրերին կտեղեկացնեմ հաջորդ քայլերի մասին։ Մինչ այդ, ցանկանում եմ բոլորիդ քաջ առողջություն, հավատ և համախմբվածություն՝ դիմագրավելու համաճարակին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Ամենադիտված