Արտերկրում իրենց ուսումը ստացող ադրբեջանի ուսանողները փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը ճիշտ տեղեկություն չի հրապարակում
ԲլոգոսֆերաՏարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չնայած պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ էվակուացնում է իր քաղաքացիներին, ովքեր գտնվում են արտերկրում, սակայն սոցցանցերում արտերկրում իրենց ուսումը ստացող ադրբեջանի ուսանողները տեղադրել են նկարներ, որով փաստում են, որ մնացել են լուսանցքում և ադրբեջանական իշխանությունը ճիշտ տեղեկություն չի հրապարակում: Ըստ այդ ուսանողների, իրենց դուրս են հանել ուսանողական հանրակացարններից, քանի որ ուսումնական հաստատությունները փակվել են և այդ հանրակացարանները պատրաստում են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մեկուսացվողների համար»: