Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում 5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունի Շատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար Կանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերությունները Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտում Աշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցեր Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն 

«Բանկերի վարկերի, ՓՄՁ֊ներին, արտագնա աշխատողներին աջակցելու և ֆորս մաժորների մասին»

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ստորև ներկայացնում եմ այսօրվա ուղիղ եթերի ընթացքում հնչեցված առաջարկներիս համառոտ ամփոփումը՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու ՀՀ կենտրոնական բանկին՝ համաճարակի հետևանքով քաղաքացիների ու առևտրային կազմակերպությունների կրած կամ հնարավոր վնասները մեղմելու վերաբերյալ.

ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՈՎ՝
Վարկառուների թվում պետական, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման սեգմենտների աշխատակիցների տոկոսը բավականին զգալի է։ Նրանք շարունակում աշխատել են (նաև տնից՝ հեռահար) և ստանում են իրենց աշխատավարձը և հետաբար պետք է պատշաճ կարգով կատարեն իրենց վարկային պարտավորությունները։

Այնինչ օրինակ մեծ թվով ֆիզիկական անձինք և ՍՊԸ–ներ, որոնք համաճարակի և արտակարգ դրության պայմաններում չեն կարողանում ծավալել իրենց գործունեությունը, հետևաբար վճարել վարկերը, հանդիսանում են խոցելի խումբ և կազմում են վարկառուների մոտ 30-35%: Այս խմբի համար պետք է լինի հստակ պետական միասնական վերաբերմունք, որի արդյունքում կսառեցվեն այս խմբի ներկայացուցիչների վարկային պարտավորթյուններն՝ առնվազն 3 ամսով։

Բանկային համակարգի հետ կապված՝ ցանկանում եմ նաև նշել, որ սա միակ ոլորտն է, որտեղ պետությունն իր մեխանիզմներով ու երաշխիքներով «օգնում» է, որ այս համակարգը գործի. պետությունը երաշխավորելով ավանդների վերադարձը, պետական գերբով և պետական հարկադրանքով աջակցում է, որ համակարգը փող աշխատի։

Ըստ էության, ֆինանսաբանկային ոլորտը, որը գոնե հեղափոխությունից հետո (վերջին 2 տարիների ընթացքում) մոտ 300 մլն ԱՄՆ դոլար շահույթ է ստացել, պետք է բոլորիս հետ միասին պատրաստ լինի տուժել։ Եվ այս հարցում կենտրոնական բանկին հստակ ծրագիր է անհրաժեշտ ունենալ՝ աջակցելու համար բանկային համակարգին։

ՓՄՁ-ՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ստորև ներկայացվելիք գործողությունները հարկավոր է իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ գոնե մոտակա 10 օրվա մեջ.

Պետությունը պետք է կազմի համաճարակի և արտակարգ դրության հետևանքով խոցելի ոլորտների, ինչպես նաև համաճարակի և արտակարգ դրության պատճառով խոցելի դարձած փոքր և միջին բիզնեսի ընկերությունների և ձեռնարկատերերի ցանկ՝ ուսումնասիրություններ իրականացնելով տնտեսական դաշտում։

Առաջարկում եմ ցանկը կազմելուց հետո աջակցել այդ անձանց և ընկերություններին՝ նախորդ տարի նրանց կողմից վճարված ընդհանուր հարկերի 50%-ն առձեռն վերադարձնելով նրանց։ Սա, կարծում եմ, լավագույն աջակցությունն է բարեխիղճ հարկատուներին՝ այս ծանր պայմաններում որպես պետություն նրանց կողքին կանգնելու համար։ Այս մեխանիզմից անհնար է, որ օգտվեն անբարեխիղճները, քանի որ նրանք, ովքեր ստվերում հարկ չեն վճարել, բնականաբար դրանից մաս հետ չեն ստանա։

Բազմաթիվ ՓՄՁ-ներից հաղորդագրություններ ենք ստանում, որ օրինակ գեղեցկության սրահը, սրճարանը, մասնավոր մանկապարտեզը կամ այլ տեսակի ծառայություններ մատուցողը կասեցրել է իր գործունեությունը, սակայն տարածքի վարձատուն շարունակում է պահանջել վարձավճարը։ Նշված իրավիճակում, իհարկե, վարձատուն պետք է ողջամիտ գտնվի և չպահանջի այդ վճարը վարձակալից։ Սակայն բազմաթիվ վարձատուներ իրենք ևս վարկային ու այլ պարտավորություններ ունեն, և հետևաբար այս անձանց ևս պետք է համապատասխան ժամանակավոր արտոնություններ տրամադրվեն։

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ առևտրի խոշոր կենտրոնները ևս չպետք է այս ընթացքում վարձավճար պահանջեն իրենց տարածքում վարձակալությամբ առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններից ու անհատներից, քանի որ նրանց հաճախորդների թիվը ևս կտրուկ անկում է ապրել։ Սակայն շատ կարևոր է, որ այդ նույն առևտրի խոշոր կետրոնները ևս ստանան համապատասխան անհրաժեշտ պետական աջակցություն՝ իրենց եկամուտների անկմամբ և ունեցած վարկային պարտավորություններով պայմանավորված։

Ստորև ներկայացնում եմ որոշակի ոլորտների ցանկ, որոնց գործունեությունն առավել խոցելի է համաճարակի և արտակարգ դրության պայմաններում և այս ոլորտին առավել մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել. դա հիմնականում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, մասնավորապես.
- Գեղեցկության սրահներ
- Ռեստորաններ
- Սրճարաններ
- Հյուրանոցներ, հյուրատներ
- Տուրիստական գործակալություններ
- Տրանսպորտային/փոխադրման տարբեր ծառայություններ մատուցողներ, այդ թվում՝ անհատ ուղևորափոխադրողներ
- Լվացքատներ
- Սննդի արտադրության որոշ կետեր
- Մասնավոր մանկապարտեզներ
- Սպորտային կոմպլեքսներ և այլն։
Բնականաբար այս ցանկը սպառիչ չէ և շարունակելի է...
Հասցեական է պետք օգնել այս բոլոր սուբյեկտներին։

ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅՈւՆՈւՄ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐ
Մեզ են դիմել Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող տարբեր անձիք, ում շնորհիվ է նաև, որ երկար տարիներ Հայաստան մեծ տրանսֆերտներ են մտնում, շրջանառվում ինչպես բանկային համակարգում, այնպես էլ ընդհանուր տնտեսությունում։
Մոտավորապես ապրիլի սկզբից նրանք պետք է արդեն մեկնեին իրենց արտագնա աշխատանքներին։
Առաջարկում ենք յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից այս անձանց հաշվառում և պետության կողմից նրանց թիրախային աջակցության տրամադրում։

ՖՈՐՍ ՄԱԺՈՐ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Քանի որ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պարտավորությունների կատարման անհնարինության դրույթների կիրառելիությունն այս դեպքում վիճելի է, անհրաժեշտ է լիազոր մարմնի պաշտոնական պարզաբանումը՝ համապատասխան հոդվածների կիրառության վերաբերյալ։ Այսինքն ՀՀ Արդարադատության նախարարությունը պետք է պարզաբանի արդյոք համաճարակն ու արտակարգ դրությունը ֆորս մաժորային իրավիճակ համարվում են թե՝ ոչ։

Սպասենք դրական արձագանքի ...»
Էդմոն Մարուքյանը հրապարակել է նաև ուղիղ հեռարձակումը

Բանկերի վարկերի,ՓՄՁ֊ներին, արտագնա աշխատողներին աջակցելու և ֆորս մաժորների մասին

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել
Ամենադիտված