Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով Բոլորը պետք է միասնական լինեն՝ գժից մինչև վարչապետ. քաղաքացին՝ անկախության մարտահրավերների մասին (տեսանյութ) Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում «Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am 

«Ո՞ւմ տանն է հեռուստացույց միացրած, անջատե՛ք». ինչպես են անցնում օնլայն դասընթացները

Հասարակություն

«Ո՞ւմ տանն է հեռուստացույց միացրած, անջատե՛ք», «հասկացա՞ք դասը՝ «այո՜»», «բոլորով միասին մի՛ բղավեք», - ահա այսպիսի զավեշտալի իրավիճակում է անցնում հեռավար դասապրոցեսը: Ինչ խոսք, նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասապրոցեսին անցնելը միակ միջոցն է, որպեսզի երեխաները պարապուրդի չմատնվեն, սակայն հարկավոր է հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ դժվարություններ են առաջանում դասերն՝ օնլայն անցկացնելիս:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի թիվ 80 հիմնական դպրոցի հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Լիլիթ Կարապետյանն ասաց, որ փորձում են ամեն բան համակարգված անել, որպեսզի խնդիրներ չառաջանան. «2 օր է, ինչ աշխատում ենք այս տարբերակով: Երեխաներին նախապես զգուշացնում ենք, որ դասաժամերն անելու ենք, օրինակ, 09:00-14:00-ին: Viber-ում, Whats App-ում, Messenger-ում բոլոր դասարանների և առարկաների համար բացել ենք առանձին խմբեր և յուրաքանչյուրին ուղարկում ենք հանձնարարություններ, նյութեր, այնուհետև երեխաներն իրենց տեսաձայնագրում, տնային առաջադրանքների պատասխանները նկարում, ուղարկում են մեզ: Ստուգում, սխալների ուղղում ենք անում: Տեստային առաջադրանքներ ենք կազմել, դասագրքից դուրս նյութեր ենք ուղարկում և փորձում ենք հարցերին լուծումներ տալ: Ներկա, բացակա է արվում, ով տնային առաջադրանքները չի անում, խմբում անունը պարտադիր նշվում է»,- ասաց ուսուցչուհին՝ ընդգծելով, որ ի զարմանս իրեն՝ երեխաները շատ ակտիվ են, խանդավառված: 

Նրա կարծիքով՝ հեռավար դասապրոցեսը արդյունավետ տարբերակ է, քանի որ 1 ամիս ոչինչ չանելու փոխարեն՝ երեխաները հնարավորություն ունեն դասերով զբաղվելու. «Միայն ծնողների հանձնարարությամբ դասեր անելը արդյունք չէր տա, իսկ այս տարբերակը լուծում է, որ մնան դասապրոցեսի մեջ»

Հարցին՝ ինչպե՞ս է կարգավորվում հարցը, երբ նույն ժամին տարբեր դասեր են լինում, Կարապետյանն ասաց, որ դասղեկներով համագործակցում են, որպեսզի նման դեպքերը բացառվեն: 

Մեզ հետ զրույցում Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի  տարրական դասարանի ուսուցչուհի Մարգարիտա Հայրապետյանը, թեև օգտակար է համարում հեռավար ուսուցումը, սակայն կարծում է, որ այն նաև խնդիրներ է առաջացնում. «Նյութերը նկարում Viber-ով ուղարկում եմ երեխաներին, իրենք տեսաուղերձով անգիրները, պատմությունները ներկայացնում են ինձ: Բավականին բարդ է այս պրոցեսը, եթե դպրոցում իմ առարկան տևում էր 09:00-15:00-ն, ապա հիմա ես ամբողջ օրը զբաղված եմ լինում, երեխաները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում պատասխաններն այդ ընթացքում ուղարկել, մինչև ուշ ժամերի ուղարկում են: Ես ունեմ 33 աշակերտ, բոլորը շատ ակտիվ մասնակցում են, սակայն չի ստացվում բոլորին միաժամանակ համախմբել: Հիմա բոլորս տանն ենք, ես ունեմ 2 ուսանող երեխա, ամեն մեկս մի ննջարան ենք մտնում ու երբեմն խանգարում ենք միմյանց, և հետո դրանից ինտերնետ կապն էլ է թուլանում»,- նշեց նա: 

Հայրապետյանին մտահոգում է այն, որ այնպես չստացվի, որ այս դասերը համարվեն կատարված և դպրոց գնալիս՝ այլևս չանցնեն. «Ես դեմ չեմ ավել ամիս գնալ դպրոց, որպեսզի երեխան լավ սերտի դասը, հատկապես, 4-րդ դասարանները, որոնք քննություն պիտի հանձնեն: Օրինակ բազմապատկում անցնելիս, եթե գրատախտակին ցույց չտամ, խմբային աշխատանք չարվի, երեխան չի հասկանա: Սրանից տուժում է, հատկապես, առարկայից թույլ երեխան, եթե ծնողն էլ ռուսերենի իմացություն չունի և դժվարանում է երեխային բացատրել»,- ասաց Հայրապետյանը:

Չնայած այս ամենին՝ երեխաներն արտագրություններ անելու տարբերակ են գտել, առանձին բացված խմբում, որտեղ չկան ուսուցիչները՝ փոխանակվում են առաջադրանքների պատասխաններով և տալիս ուսուցչուհուն: Ստացվում է՝ երեխաները ոչինչ չեն սովորում, միայն արտատպում են:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 16-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Աշակերտներն ու ուսանողները անցել են հեռավար ուսուցման։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ ամեն օր Հանրային հեռուստաալիքի եթերի տարբեր ժամերի՝ 08:30-09:30 և 11:30-12:40, կլինեն տարբեր դասեր, դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որոնք դիտողներից ինտերնետ տրաֆիկ չեն տանելու։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԲոլորը պետք է միասնական լինեն՝ գժից մինչև վարչապետ. քաղաքացին՝ անկախության մարտահրավերների մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել
Ամենադիտված