ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
Հասարակություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 18-ին աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, հրամանատարական կազմին տվել համապատասխան հանձնարարականներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)