Արծվաբերդում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
Ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։
Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզեցին, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում։ Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։
Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է