«Զվարթնոց» օդանավակայանը հորդորում է պահպանել մաքրություն և չնպաստել վիրուսի տարածմանը
Հասարակություն
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել մաքրությունը և չնպաստել վիրուսի տարածմանը.
«Սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց։
Հորդորում ենք նաև պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը»,- ասված է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)