Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․ ՄԻՊ
Հասարակություն
Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ և նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։
Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)