Երևանում 18-ամյա երիտասարդները փորձել են խանութից գողություն անել (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը իրավապահներին հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:
Մարտի 18-ին Դավիթաշենում այդպես էլ եղել էր: Ժամը 4-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ վարչական տարածքի խանութներից մեկից
կարծես գողություն են անում: Անհրաժեշտ էր արագ և օպերատիվ գործել, ու հերթապահն այդպես էլ վարվել էր: Ահազանգի մասին տվյալները փոխանցել էր վարչական տարածքում շրջայց իրականացնող կարգախմբերին` հայտնելով, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի խանութներից մեկից պատրաստվում են գողություն անել:
Իրավապահներն էլ անմիջապես մեկնել էին նշված հասցե և նկատելով կասկածելի երկու երիտասարդի, գողության փորձ կատարելու կասկածանքով, նրանց բերման էին ենթարկել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Բաժանմունքում իրավապահները պարզեցին նրանց ինքնությունը. 18-ամյա երիտասարդներից մեկը Դավիթաշենի 1-ին թաղամասի բնակիչ է, մյուսը` Միկոյան փողոցի:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)