Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Հասարակություն
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն վաղվանից: Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, գրում է Analitik.am-ը:
Գասպարյանն ասաց, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է:
Նրա խոսքերով, եթե քաղաքացիներից կարգապահություն են պահանջում, նույնը նախ պետք է անեն հենց իրենք:
Քաղաքապետը հայտնեց, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար վաղվանից դուրս կգա աշխատանքի:
Գասպարյանը նաև նշեց, որ ամբողջ աշխատանքը կազմակերպել է տանից և, եթե նույնիսկ պարզվեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, շարունակելու էր նույն ինտենսիվությամբ աշխատել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)