Մելանյա Թրամփը տեսաուղերձով դիմել է հանրությանը
ԲլոգոսֆերաԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Թվիթերի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում կոչով դիմել է ժողովրդին։
«Այսօր ես ուզում եմ խոսել կորոնավիրուսի մասին, և այն մասին, թե ինչ նշանակություն ունի այն ձեզ և ձեր ընտանիքների համար։ Փոփոխությունները, որոնց միջով այժմ ստիպված ենք անցնել, հարատև չեն։ Մեր երեխաները դարձյալ դպրոց են գնալու, մարդիկ աշխատելու են, մենք նորից հանդիպելու ենք համերգների, սպորտային միջոցառումների ժամանակ։ Իսկայժմ, բավարարվեք, խնդրում եմ, ձեր հարազատների հետ շփվելով հեռախոսազանգերի, տեսազանգերի և այլտեխնոլոգիայի այլ ապահով միջոցներով։ Պահպանեք ձեզ»։
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը իր էջում կիսվել է տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հրապարակած տեսանյութով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)