ՍԴ դատավոր կարող է դառնալ մագիստրատուրայի դիպլոմ չունեցող, բայց 15 տարվա փորձ ունեցող անձը. Արթուր Դավթյան
Հասարակություն
Ճիշտ չէ, որ անձը դատավոր դառնա առանց մագիստրատուրայի դիպլոմի, միայն բակալավրով։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հեղինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։
Ըստ Դավթյանի՝ հիմնական կրթությունը անձը ստանում է բակալավրիատում։
«Իհարկե, շատ լավ է, որ անձը կրթվի, բայց մենք մի բան ենք անտեսում, որ եթե անձը թեկուզ միայն բակալավր սովորելով կարողանում է ընդունվել եւ ավարտել Արդարադատության ակադեմիան, ուրեմն այդ անձն ունի այն գիտելիքները, որն անհրաժեշտ է դատավոր աշխատելու համար»,– ասաց Դավթյանը։
Դավթյանը նշեց, որ ՍԴ դատավոր դառնալու համար կա պահանջ՝ ունենա բարձրագույն իրավաբանի կրթություն, 15 տարվա ստաժ եւ 40 տարին լրացած լինի։
«Մենք ՍԴ դատավորի նկատմամբ ավելի մեղմ պահանջներ ունենք, քան Առաջին ատյանի դատավոր դառնալու համար, որտեղ պարտադիր է նաեւ մագիստրատուրան։ Ես առաջարկում եմ հետեւյալը, եթե անձն ունի մագիստրատուրա եւ բակալավրիատ այդ իրավունքն իրեն վերապահվի, բայց եթե չունի մագիստրատուրա, դրա փոխարեն ունենա 15 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ։ Առաջարկում եմ 2 հնարավորություններն էլ ստեղծենք անձի համար»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)