Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում
Հասարակություն
ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)