Շենգավիթի ոստիկանները 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Շենգավիթի ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկի զննությամբ հայտնաբերել են տարաների մեջ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգվածներ՝ ընդհանուր 1 կիլոգրամ 800 գրամից ավելի քաշով։
34-ամյա տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)