Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր են հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին (լուսանկարներ)
Հասարակություն
Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Միգրացիոն ծառայությունից:
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։
Այսպիսով, ծրագրի առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից 41-ն արդեն ստացան բնակարան գնելու իրենց փաստաթուղթը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրի շահառու առաջին քսան ընտանիքներին հանձնեց բնակարանի գնման վկայականներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)