ԱՄՆ-ում հանցագործն առևանգել է զուգարանի թղթերով բեռնված մեքենան
ԱյլՀյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ) հանցագործն առևանգել է զուգարանի թղթերով բարձված բեռնատար մեքենան: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ոստիկանները նկատել են բեռնատարը նահանգի մայրուղիներից մեկում՝ երթևեկության կանոնները խախտելիս:
Նրանք հետևել են մեքենային մինչև երթուղու ավարտը և պարզել, որ այն առևանգված է: Պարզվել է նաև, որ մեքենան բեռնված է գրեթե 8 տոննա զուգարանի թղթով և թղթե անձեռոցիկներով:
Ոստիկանությունը հայտարարել է, որ գողի անունը չեն հայտնելու հանրությանը, քանի որ «զուգարանի թղթի թեման հիմա չափազանց զգայուն է»: