Amnesty International. ՌԴ դեսպանատան աշխատակիցները փողոց են նետել Pussy Riot-ի պաշտպանության կոչ պարունակող խնդրագիրը
Ռուսաստան
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ Pussy Riot խմբի աղջիկների ազատ արձակման կոչ պարունակող խնդրագիրը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ուղղակի փողոց են նետել։
Ըստ ընկերության կայքի՝ Ռուսաստանի իշխանություններին ուղղված այս կոչին միացել է ավելի քան 70 հազար մարդ, սակայն փոխանցել խնդրագիրը Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին, այդուհանդերձ, չի հաջողվել։
Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը, որը, ըստ Amnesty International-ի, դեսպանատան ավագ խորհրդականն է, իրավապաշտպան կազմակերպության հավաստմամբ, ուղղակի փողոց է շպրտել խնդրագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)