Տրանսպորտային բոլոր միջոցներն անխտիր ախտահանվում են. Երևանի քաղաքապետի տեղակալ
Հասարակություն
Երևան համայնքում գործող տրանսպորտային բոլոր միջոցներն անխտիր ախտահանվում են` անկախ իրենց սեփականության պատկանելիությունից: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ընթացքում ԼՈւՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հաճախականությամբ է ախտահանում իրականացվում. յուրաքանչյուր օր բոլոր տրանսպորային միջոցներն ախտահանվո"ւմ են, թե՞ օրական որոշակի քանակի դեպքում է ախտահանում իրականացվում, Հարությունյանն ասաց, որ ամեն օր անխտիր բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում ախտահանում է իրականացվում և կիրականացվի այնքան, որքան կտևի արտակարգ դրությունը և վիրուսի կանխարգելման դեմ կանխարգելիչ աշխատանքների ժամանակացույցը:
Խոսելով մասնավոր տրանսպորտային միջոցների մասին` Հարությունյանը նշեց. «Երևան համայնքում գործող բոլոր մասնավոր տրանսպորտային միջոցները ևս ախտահանվում են, ինչպես մետրոպոլիտենը, ավտոբուսները, նույն ընկերությունն ախտահանում է նաև մասնավոր տրանսպորտը: Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութերով և լուսանկարներով լուսաբանում ենք այն ինչ կատարվում է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)