ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ․ Արմեն Սարգսյանն ժամանել է Արցախ

Արցախ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ «Արցախ հաճախ եմ այցելում, այցելում եմ ինչ-որ իմաստով որպես տուն։ Սա իմ հերթական այցելություններից մեկն է,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահն, ավելացնելով, որ, Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։- Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդհանուր իրավիճակի, այս օրերին սահմաններում տիրող իրավիճակի մասին։ Իհարկե, իմ այցելության ընթացքում չենք կարող չխոսել նաև Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների, ներդրումների հնարավորությունների մասին»։

Հայաստանի նախագահն ասել է, որ թեև իր այցը որևէ կապ չունի Արցախում կայանալիք ընտրությունների հետ, այնուամենայնիվ, հետաքրքրված է, թե ինչպես է ընթանում քարոզարշավը, ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են կատարված։ Արցախի նախագահի հետ Հայաստանի նախագահը պատրաստվում է զրուցել նաև այդ թեմայի շուրջ։ «Չեմ նախատեսում հանդիպել որևէ թեկնածուի հետ։ Սակայն գուցե առիթն օգտագործեմ՝ դիմելու բոլոր թեկնածուներին, նախ և առաջ նրանցից յուրաքանչյուրին մաղթելով հաջողություն, մաղթել հաջողություն ողջ Արցախին,-նշել է Արմեն Սարգսյանը։ -Շատ էական է, որ այս ընտրություններն անցնեն ազատ, անցնեն ինչ-որ իմաստով անկախ՝ արտաքին կամ որևէ ուրիշ գործոններից։

Շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար։ Արցախցիները հերոսական ժողովուրդ են, հաղթած ժողովուրդ։ Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ։ Այս անգամ կլինի քաղաքական հաղթանակ՝ ցույց տալով բոլորին, նախ և առաջ իրենց՝ արցախցիներին, ողջ հայ ժողովրդին, Արցախի և Հայաստանի, հայ ժողովրդի բարեկամներին և նրանց, ովքեր բարեկամ չեն, այլ՝ հակառակորդ են կամ թշնամի, որ այս պետությունը՝ Արցախի Հանրապետությունն, ամուր է, ունի հոյակապ կազմակերպված կառույցներ։ Այս պետությունը հզոր է ոչ միայն իր փոքր, բայց կարևոր տնտեսությամբ, իր բանակով, իր նվիրումով։ Սա նաև ժողովրդավարական, ժամանակակից պետություն է, որովհետև իրականում արցախյան հիմնահարցի լուծման ամբողջ գործընթացին կա մեկ այլընտրանք՝ ամուր, հզոր Արցախի Հանրապետություն։ Այս ընտրությունները կարող են շատ էական, շատ կարևոր ներդրում լինել այդ կարևոր գործում, որովհետև հաղթանակները տանում են ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև քաղաքական և միջազգային ատյաններում։ Եւ Արցախի Հանրապետության ապագա նախագահը և նրա գործընկերներն իրենց ուսերին պետք է կրեն նաև այդ բեռը։

Հաղթանակները լինում են ընտանիքի ներսում, երբ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ են, թե որտեղ են ապրում, ինչպիսի երկրում, ուրախ, որ այն, ինչ տեղի է ունենում իրենց մեծ ընտանիքում, արդար է։ Մի՛ մոռացեք, որ ազատությունը, արդարությունը, արդար ընտրությունները նաև Արցախի Հանրապետության անվտանգության գրավականներից մեկն են դառնալու, որովհետև այն նոր առաջնորդները, որոնք կգան փոխարինելու, ամուր ոտքերի վրա կանգնած կլինեն, ավելի վստահ։

Հուսով եմ, որ ընտրություններից հետո առիթ կունենամ շնորհավորել և՛ նորընտիր խորհրդարանին, և՛ հանրապետության նորընտիր նախագահին, ինչպես նաև շնորհավորել բոլոր չընտրված թեկնածուներին, որ արդար մրցակցության մեջ ստացել են այն ձայները, որոնց նրանք ա՛յս պահին արժանի են։ Ասում եմ՝ ա՛յս պահին, որովհետև կարող է վաղը այլ քանակի ձայներ լինեն։ Հերոս արցախցու նույնիսկ մեկ ձայնն արժեք ունի, հետևաբար, անկախ նրանից, թե թեկնածուներից յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքելու, դրանք իրենց ձայներն են, Արցախի ժողովրդի վստահության ձայներն են։ Թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք իրենց կյանքով ապացուցել են, որ այս ժողովրդի փայլուն զավակներն են տարբեր ոլորտներում։

Շատ էական է, որ այս ընտրություններից երկիրը դուրս գա կազմակերպված, կարգապահ, ավելի համախմբված։ Արցախի ժողովուրդը պետք է այս ճակատամարտում էլ հաղթի։ Հաղթել է ռազմի դաշտում, հաղթել է պետություն կառուցելու գործում, վստահ եմ՝ հաղթելու է նաև այս քաղաքական ընտրությունների ընթացքում»։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի վարակին, նշելով, որ Արցախը պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին։ «Քանի որ դեռևս չկա ընդհանուր դեղորայք, որը մարդկային արարածներին, անկախ իրենց ազգությունից, բուժում է կորոնավիրուսից, մենք գնում ենք դեռևս մեր հին՝ մարդկությանը ծանոթ դեղամիջոցին,-ասել է Հայաստանի նախագահը։- Եթե փորձեմ պարզ բառերով ձևակերպել՝ առաջին հերթին այդ դեղամիջոցը հոգատարությունն է, որովհետև կորոնավիրուսն ազդում է նախ և առաջ առողջությամբ թույլ և տարիքով մեծ անհատների վրա։ Հետևաբար, սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ, ովքեր թույլ են և տարեց։

Երկրորդը՝ պատասխանատվություն։ Հատկապես դիմում եմ երիտասարդներին, որոնք նմանատիպ հիվանդությունը ավելի հեշտ են տանում, բայց դա չի նշանակում, որ անպատասխանատու լինելով, այդ հիվանդության հնարավոր կրողը լինելով, այն չեն կարող չփոխանցել մոտիկ և հարազատ մարդկանց։

Ուրեմն՝ հոգատարություն, պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։

Իհարկե, պետությունն այստեղ դեր ունի, և այդ առիթով, կարծում եմ, ժամանակ կունենանք խոսելու պարոն նախագահի հետ։ Ես հաճույքով կփոխանցեմ այն փորձը, գիտելիքները, որ այս վերջին շրջանում ես ինքս սովորել եմ՝ շփվելով տարբեր երկրների ղեկավարների, առողջապահության նախարարների, գիտնականների հետ։ Դրանով ես զբաղվում եմ համարյա ամեն օր՝ փորձելով կենդանի պահել Հայաստանի միջազգային կապերն առողջապահության ոլորտում։ Մենք կարիք ունենք և՛ օգնության, և՛ դեղորայքի, թեստերի, դիմակների, բայց, նախ և առաջ, կարիք ունենք փորձի՝ դրական և բացասական, թե ինչպես հաղթահարել կորոնավիրուսը։ Այդ փորձառությունը, տարբեր երկրների նախագահների կամ միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ իմ խոսակցությունների արդյունքն իմ պարտականությունն եմ համարում անձամբ փոխանցել պարոն նախագահին, որպեսզի Արցախը պատրաստ լինի։

Սա մեկ ուրիշ ճակատամարտ կամ պատերազմ է, որը պետք է տանենք անտեսանելի թշնամու դեմ, որն, ընդ որում, համաշխարհային թշնամի է։ Շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք։ Կլինեն երկրներ, որոնք հաղթանակած կլինեն, այսինքն՝ նվազագույն կորուստներ կունենան, և կլինեն երկրներ, որոնք դուրս կգան մեծ կորուստներով, հետևաբար, ինչ-որ իմաստով պարտված։ Հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած, նվազագույն կորուստներով։

Արցախի մեր ողջ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ նախ և առաջ առողջություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված