ԱՄՆ-ն երրորդ տեղում է կորոնավիրուսի վարակակիրների քանակով
ԱՄՆ
Կորոնավիրուսոով վարակվածության արձանագրված դեպքերի քանակով ԱՄՆ-ն այժմ աշխարհում երրորդ երկիրն է, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, գրում է tass.ru֊ն։
Այսօր վաղ առավոտվա տվյալներով՝ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 81 321 դեպք, 3260 մարդ մահացել է, 71 862-ը՝ ապաքինվել: Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 53 578 դեպք, մահացել է 4825-ը, ապաքինվել՝ 6072 մարդ: ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակվածության 25 493 դեպք, գրանցվել է 307 մահ, ապաքինվել է 171 վարակակիր:
ԱՄՆ-ին այս ցանկում հաջորդում են Իսպանիան (25.3 հազար դեպք), Գերմանիան (22,2 հազար դեպք) և Իրանը (20,6 հազար դեպք):
Ընդհանուր առմամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության 304.5 հազար դեպք: Գրանցվել է գրեթե 13 հազար մահ, ապաքինվել է 91,6 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)