ՃՏՊ` Կոմիտասի պողոտայում. կա տուժած
Արտակարգ Պատահար
Մարտի 22-ին, ժամը 17:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել և գտնվում է երթևեկելի գոտում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)