Այսօր Օդերեւութաբանության համաշխարհային օրն է
ԱյլՀամաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո ամեն տարի մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրվա տոնակատարությանը մասնակցում է 193 պետություն եւ ВМО տարածք, գրում է Calend.ru-ն:
1950 թվականի մարտի 23-ին ուժի մեջ է մտել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (World Meteorological Organization) Կոնվենցիան, որում հռչակվել է Կազմակերպության հիմնումը: Տոնի կարգախոսն է դարձել՝ «Եղանակը, կլիման եւ ջուրը տեղեկատվական դարաշրջանում»: Բուն տոնը նշվում է 1961 թվականից:
Ամեն տարի այս օրը նվիրվում է ինչ-որ թեմային եւ անցկացվում են համապատասխան քարոզչական միջոցառումներ:
Այսպես, տարբեր տարիներին այն անցկացվել է տարբեր կարգախոսերի ներքո, ինչպես, օրինակ, «Մեր ապագա կլիման», «Եղանակը, կլիման, ջուրն ու կայուն զարգացումը», «Բեւեռային օդերեւութաբանություն. գլոբալ ազդեցությունների հասկացությունը», «Մեր մոլորակի ուսումնասիրություն ավելի լավ ապագայի համար», «Եղանակը, կլիման եւ ջուրը՝ մեր ապագայի շարժիչ ուժերը», «Ամպերի հասկացությունը», «Պատրաստվում ենք եղանակին, հաշվի առնում կլիման», «Արեւը, Երկիրն ու եղանակը» եւ այլն: