Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Մարտի 23-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել էր ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում:
ԱԺ նիստում ՀՀ արդարադատութան փոխնախարար Վահե Դանիելյանը փաթեթի հրատապությունը պայմանավորել էր նրանով, որ մեկուսացման մեջ են մի քանի հարյուր մարդ` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)