Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքը
Բլոգոսֆերա
ՀՀ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ տեղեկացնում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ