Մասնագետը պարզաբանում է՝ կարելի է արդյոք օղին օգտագործել որպես ախտահանիչ միջոց
ԱյլՄաշկաբան Մարինա Գորնոստաևան ասել է, թե ինչ ախտահանիչ միջոցներ պետք է օգտագործել, և ինչու օղին այնքան էլ տեղին միջոց չէ, գրում է ria.ru-ն։
«Բակտերիաները սպանելու համար ձեզ հարկավոր է ալկոհոլային ախտահանիչ, օղին չի կարող փոխարինել դրան: 40% ալկոհոլի կոնցենտրացիան բավարար չէ, այն պետք է լինի, առնվազն, 70%։ Տեսականորեն, դուք կարող եք սպիրտ գնել, այն նոսրացնել մինչև 70% կոնցենտրացիայի և ավելացնել փափկացնող միջոցներ։ Սակայն այս տարբերակն այնքան էլ նպատակահարմար չէ», - մեջբերում է «Moscow Says» ռադիոկայանը:
Բացի այդ, բժիշկը նախազգուշացրել է ախտահանիչ միջոցներ օգտագործելուց անմիջապես հետո խոնավեցնող միջոցներ կիրառել: