19-ամյա երիտասարդը գողացել է «Մերսեդեսի» հայելիները և բռնվել (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
Շուտով ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ, և հաղորդումը ստանալուց ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, Սարի թաղից ոստիկանություն բերման ենթարկվեց 19-ամյա մի երիտասարդ։
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)