«Շտապ օգնության մեր աշխատակիցների տրամադրությունը բարձր էր, պարում էին ու իրար ծափ տալիս» (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին
Շտապ օգնության մեր աշխատակիցների տրամադրությունը բարձր էր, պարում էին ու իրար ծափ տալիս։ Վստահ եմ, որ ուրախանալու առիթ են ունեցել. կամ կյանք են փրկել, կամ ծննդատուն են տարել նոր կյանք տվողին (պոզիտիվ ենթադրություն)։
Սիրելի բժիշկներ, հատկապես այս օրերին ծանրաբեռնված աշխատողներ, խոնրահվում եմ ձեր առաջ և մաղթում, որ ձեր կարիքը հնարավորինս քիչ ունենանք, դուք էլ՝ ժպտալու, ուրախանալու և պարելու անսահման առիթներ ունենաք։
Սիրում եմ բոլորիդ
Հ.Գ. էկեք մնանք տանը, հետևենք համընդհանուր կանոններին ու մեր բժիշկներին մարդկանց կյանքեր փրկելու հնարավորություն տանք։
#ՄնաՏանը #ՄերՍրտիԲժիշկներ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)