Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր առցանց ցուցադրություններ
Բլոգոսֆերա
Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն: Այս մասին տեղեկացնում է թանգարանի ֆեյսբուքյան էջը:
«2019-ի աշնանը ՀՑԹԻ կազմակերպեց «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվեցին հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը:
Ներկայացվեցին նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)