Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում Թուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին Կոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդ Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Թարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլը Nvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ոսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոս Շատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Իրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում են Պուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներ 

COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Բլոգոսֆերա

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

 
«ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի

Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:
Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:
Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:
Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:

Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»։
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ)
Ամենադիտված